43 դպրոցը հիմնադրվել է 1949թ.:Նախնական շրջանում դպրոցը եղել է յոթամյա:Դպրոցի առաջին տնօրենն է եղել Արշակ Ղահրամանյանը, այնուհետև ղեկավարել է Անդրանիկ Կարճիկյանը, իսկ 1972թ.-ից դպրոցի տնօրեն է նշանակվել Կառլեն Հովհաննիսյանը, որի ջանքների շնորհիվ էլ 1986թ.-ին դպրոցն անվանակոչվել է Գրիգոր Զոհրապի անվամբ:
1995-1999թթ դպրոցը ղեկավարել է Ալիս Հովհաննիսյանը: Դպրոցը որպես ՊՈԱԿ գրանցվել է 25.10.2002թ-ից: Դպրոցի անվանի շրջանավարտներից են ՀՀ I նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, երգիչ Հարութ Փամբուխչյանը /Ձախ Հարութը/: 1999թ. առ այսօր դպրոցի տնօրենն է Ռուզաննա Մուրադյանը` մանկավարժական գիտությունների թեկնածու, ուսուցիչների վերապատրաստող, տարբեր ծրագրերի հեղինակ: Գրիգոր Զոհրապի անվան հ. 43 դպրոցն ունի 356 աշակերտ և 42 ուսուցիչ, որոնք վերապատրաստված են նոր ծրագրերով և կազմակերպում են արդյունավետ ուսուցում ժամանակի պահանջներին համապատասխան:

Комментариев нет:
Отправить комментарий